Աշխարհում բնակվող 12 մլն հայերից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ ազգային ազատագրական շարժման հաղթանակի այլընտրանքը հայրենազրկումն է։
Բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են զգում, պետք է հասկանան՝ կամ շարժումը հաղթում է, կամ 12 մլն հայերս դառնում ենք հայրենազուրկ անհայրենիքներ։
Աշխարհում շատ ազգեր կան, որոնք կերազեն ունենալ հայրենիք-պետություն։ Մեզ այդ պատիվը ընձեռնվել է նախորդ սերունդների շնորհիվ։ Մեր սերունդն իրավունք չունի մսխել տվյալ ժառանգությունը։ Մենք պարտական ենք այն միայն ավելացնել։
Աստված պահապան ազատագրական շարժման առաջնորդ՝ Բագրատ Սրբազանին, առաջատարներին և արդար նպատակներով պայքարող յուրաքանչյուր ազատամարտիկին։
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ